Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իմ պատմությունը եղեռնի մասին պիտի սիրո պատմություն լինի»

«Իմ պատմությունը եղեռնի մասին պիտի սիրո պատմություն լինի»
24.09.2015 | 19:58

Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գեղարվեստական վեպը ԱՄՆ-ում լույս տեսնելուց անմիջապես հետո դարձել է ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: Հրատարակվել է 2012-ին, մինչ օրս բեսթսելերների շարքում է:

«Գրական Տապան -2015» միջազգային ամենամյա փառատոնի շրջանակում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ամերիկահայ գրողի հետ:

«Ավազե ամրոցի աղջիկները» Քրիս Բոհջալյանի 15-րդ վեպն է, և առաջին վեպն է՝ հայկական թեմայով:

«Առաջին անգամ չէ, որ ես փորձում եմ վեպ գրել եղեռնի մասին, 90- ականների սկզբին, երբ երիտասարդ էի, մի փոքրիկ պատմություն գրեցի: Սարսափելի վատն էր: Եվ ես այն երբեք չտպագրեցի,- ասաց Քրիս Բոհջալյանը:- Ինչո՞ւ նորից անդրադարձա. առաջին հերթին, որովհետև, այս պատմությունը շատ կարևոր է:
Երկրորդ պատճառն այն է, որ Ամերիկան այս ամենը գիտեր, բայց մոռացել է, այսօր ԱՄՆ-ում մեր պատմությունը գոյություն ունի ավերակների տեսքով»:
Անվանի գրողը նշում է, որ ամերիկացիները չպետք է կարդան վեպ եղեռնի մասին, և որոշում է, որ իր պատմությունը եղեռնի մասին պիտի սիրո պատմություն լինի. «Ինչպիսին, օրինակ, «Անգլիացի հիվանդն» է: Իմ ստեղծագործության հերոսի պապն ու տատը Հալեպում 1915-ին սիրահարվում են: Եվ քանի որ գրում էի ամերիկացիների համար, հերոսուհուս տատը ամերիկացի դարձավ»:


Գրողը ասաց նաև, որ ատում է այն պատմությունները, որոնցում հայերը զոհվում են, և ինքը մտածել է Մուսա լեռան, Վանի ինքնապաշտպանությունների ուղղությամբ: Չէր սպասում նաև, որ գիրքը Ամերիկայի սահմաններից դուրս կգա: «Ավազե ամրոցի աղջիկները» թարգմանվել է իտալերեն, ֆրանսերեն, հայերեն և այլ լեզուներով:
Բոլոր գրքերի շապիկների վրա ճերմակ հագուստով աղջիկ կա, որ թափառում է Դեր Զորով:
Հավելենք, որ Էրիկ Նազարյանը գրքի հիման վրա եկող տարի ԱՄՆ-ում ֆիլմ է նկարահանելու:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ